Քաղաքականություն

Ազգային ժողովում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրած Գևորգ Պապոյանին ԱԺ-ում կփոխարինի ՔՊ համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 7-ին ԿԸՀ-ի հերթական նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

Փետրվարի 26-ին Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, մարտի 4-ին հրապարակվել էր նրա՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

ՔՊ կուսակցության վարչության նիստում հավանության էր արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը որպես Էկոնոմիկայի նախարար։

Մարտի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։

Լուսանկարը՝ Դավիթ Կարապետյանի ՖԲ էջից

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում