Կրճատել սննդային թափոնը. 15-ամյա Նարեի մասնակցությամբ նախագիծն արժանացել է միջազգային մրցանակի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքրքրված լինելով շրջապատի, բնության և էկոլոգիայի պահպանման խնդիրներով` Այբ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Նարե Մհերյանը որոշեց մասնակցել New York junior academy-ի Կանաչ տներ, Կանաչ դպրոցներ, Կանաչ համայնքներ նախագծին, որի արդյունքում իրենց թիմը պատրաստել է ծրագիր` ուղղված սննդային թափոնի ծավալի նվազեցմանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նարեն նշեց՝ ծրագրի շրջանակում կատարված բազմաթիվ հարցումները ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասը բավարար չափով իրազեկված չէ, և շատերը չեն պատկերացնում, թե ինչպիսի ազդեցություն ունի սննդային թափոնը մեր շրջապատի, մոլորակի վրա և ինչպես կարելի է այն կրճատել:

Նախագծի շրջանակում ձևավորված աշխատանքային թիմում ընդգրկված միակ հայ աշակերտը՝ Նարեն, կարևորում է շրջակա միջավայրի պահպանության գործում երիտասարդների ակտիվությունը։

«Շրջակա միջավայրի պահպանության գործում շատ դեպքերում մարդկանցից մեծ ջանք չի պահանջվում, և առօրյայում վարքագծի որոշակի փոփոխությունը կարող է գործնականում մեծ արդյունքի հանգեցնել։ Օրինակ՝ կարելի է առօրյայում առաջացած սննդային թափոնները խառնել հողի հետ և ստանալ պարարտանյութ, որը կարելի է օգտագործել բույսերի և միրգ, բանջարեղեն աճեցնելու համար»,-ասաց Նարեն:

Ըստ նրա՝ նախագիծը ստեղծվել է մարդկանց իրազեկելու, ինչպես նաև սովորեցնելու սեփական սննդային թափոնները կիրառելու և բնությանը օգտակար լինելու մեխանիզմները: Ծրագրին մասնակցել է 258 թիմ: Իսկ այն նախագիծը, որը Նարեն և իր թիմը ներկայացրել են, ևս 10 նախագծի հետ արժանացել է Team of distinction մրցանակի։

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն العربية Español Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ