Հասարակական

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ի, 9-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-ի ցերեկը կդիտվի քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Մարտի 7-ի ցերեկը, 10-ին շրջանների զգալի մասում, 8-9-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, մարտի 7-ի ցերեկը, 8-9-ին՝ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում