Հասարակական

Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից խնկի մնացորդներով խնկաման է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից խնկի մնացորդներով խնկաման է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերված 56 հնագիտական առարկաններից մեկը խնկի մնացորդներով խնկաման է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնում են, որ այն թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել է դարերի փոշուց։

9.png (824 KB)

Դարավոր պատմությամբ առարկայի մեջ պահպանված են եղել խնկի մնացորդներ, ինչը նոր հետազոտության առիթ է:

Հնագետ Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ խնկամանը փոշով է ծածկված եղել և լավ է, որ մասնագետներն են աշխատել առարկայի հետ և մաքրելիս 5-րդ դարի խունկ են հայտնաբերել, որը շատ լավ բույր ունի։

Դարերի հեռվից մեզ հասած խունկը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կուղարկի հետազոտության՝ պարզելու՝ ինչ խունկ է և ինչից է պատրաստված։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում