Մարտի 7-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

ՀՀ նախարարություններ

13:00-ին

ՀՀ ԱԳՆ-ում

կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը՝ժամը 13:30-ին:Հանդիպման արդյունքներով՝ ժամը 14:30-ին,Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Խնդրում ենք ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե շուտ: Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2024թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

V

Պետական կառույցներ

14:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսիեն Այվազյանի, ՊԵԿ վարչարարության մեթեդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Աշոտ Սեմերջյանի ասուլիսը։ Թեմա.ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրում.իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

V

14:30-ին

Երևանի

քաղաքապետարանի

ճեպազրույցների

սրահում (Արգիշտի1)

տեղի կունենա «ՄայրՀայաստան» խմբակցությաննախաձեռնածհանրային քննարկումը։Կներկայացվի Երևան քաղաքումհանրայինտրանսպորտի

ուղեվարձի վերաբերյալավագանու «ՄայրՀայաստան» խմբակցության նախագիծը,կիրականացվի շահագրգիռ

քննարկումավագանու անդամների և մասնագիտական շրջանակների ներգրավմամբ։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ին

«Հոլիդեյ ինն էքսպրես» հյուրանոցի «Մասիս» սրահում (Փավստոս Բուզանդի փող., 97/2 շենք)

տեղի կունենա Տիգրան Եգորյանի ասուլիսը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ:

V

11:00-ին

Opera Suit Hotel-ում

տեղի կունենա Հայաստանում և Բալթյան երկրներում զբոսաշրջային գործունեություն իրականացնող գործակալների հանդիպում՝ B2B ձևաչափով, ինչը գործընկերային կապերի հաստատման և համատեղ նախագծերի քննարկման հնարավորություն կընձեռի մասնակիցներին։ «Մանթաշյանց գործարարների միություն»-ը մեկնարկում է դեպի Հայաստան ճանաչողական այցերի ծրագիրը:Ծրագրի շրջանակում կհյուրընկալվեն Բալթյան երկրներում գործունեություն իրականացնող 9 խոշոր զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչներ: Ճանաչողական այցի շրջանականերում հյուրերը կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, կծանոթանան երկրի զբոսաշրջային հնարավորություններին: 2024թ. մայիսից՝ Air Baltics ավիաընկերության կողմից կմեկնարկեն Ռիգա-Երևան-Ռիգա ուղիղ չվերթները, ինչը կնպաստի երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

15:00-ին

ԵՊԲՀ կարմիր դահլիճում

Գիտական խորհրդի նիստի ընթացքում, կկայանա բժշկական համալսարանի «Բուժական գործ» եռալեզու կրթական ծրագրերի՝ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) կառույցի կողմից միջազգային հավատարմագրման հավաստագրի շնորհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, WFME (World Federation for Medical Education) կազմակերպության ներկայացուցիչները, որոնք բուհի ղեկավարությանը կփոխանցեն միջազգային կարևոր այս փաստաթուղթը։

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում

տեղի կունենա քննարկում՝

«Անազատության մեջ գտնվող կանանց վերարտադրողական առողջությունը. խնդիրներ, մտահոգություններ» թեմայով: Բանախոսներ՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյան:

12:00-ին

Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում

տեղի կունենա քննարկում՝ «Հայաստանի անվտանգային քաղաքականություն. ի՞նչ խմբագրումների անհրաժեշտություն կա» թեմայով: Բանախոսներ՝ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյան, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյան:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ