Հասարակական

Հանրապետությունում առաջիկայում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկայում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի, 9-ի և 11-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի ցերեկը, 7-ին կլինի քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հանրապետությունում մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև՝ էապես չի փոխվի։

Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 8-9-ին, 11-ի ցերեկն առանձին շրջաններում, մարտի 7-ին և 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում կդիտվեն տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, մարտի 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ, մարտի 7-9-ին՝ 15-20մ/վ արագությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում