Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազը և Միջազգային քրեական դատարանի դատախազը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը և Միջազգային քրեական դատարանի դատախազը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

«Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը Արևելյան Եվրոպայի խմբից։

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Քարիմ Խանին հանդիպման պատրաստակամության համար և ընդգծել, որ հանդիպումը կնպաստի Միջազգային քրեական դատարանի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելուն, ներպետական ընթացակարգերի վերանայմանն ու դրանք Ստատուտի դրույթներին համապատասխանեցնելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում