6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
06 մարտ, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
11:00-ին |
Ազգային ժողովի 314 դահլիճում |
տեղի կունենա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովինիստը: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենաՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի ասուլիսը։ Թեմա. սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի արդյունքները։ |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
10:00-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում |
կկայանա «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» թեմայով կոնֆերանս: 2024 թվականի կոնֆերանսի գլխավոր խոսնակը կլինի Do Something! կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Ջոն Դին: Նա կպատմի, թե ինչպես կարելի է բիզնեսը դարձնել էկոլոգիապես ավելի մաքուր եւ արդյունավետ: Նա հատուկ ուշադրություն կդարձնի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հնարավորություններին՝ հաշվի առնելով առկա անվտանգային եւ աշխարհաքաղաքական ռիսկերը: 1989 թվականին Ջոն Դին հիմնադրել է Rock Aid Armenia նախաձեռնությունը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու համար: |
V |
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
14:00-ին |
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում |
«Կատարողական արվեստի փոխանակում-2» նախագծի շրջանակում կանցկացվի «Ներառումը արվեստի միջոցով» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, «ShareMusic & Performing Arts»-ի, «Գլոբալ կամպուս Կովկաս»-ի, «Մարդու իրավունքների գլոբալ կամպուս»-ի և «Right Livelihood»-ի աջակցությամբ։ Հիմնական ելույթներով հանդես կգան «Right Livelihood»-ի դափնեկիր, մարդու իրավունքների ոլորտի մասնագետ Մարտ Ուանդուն և «ShareMusic & Perfromin Arts» -ի գործադիր տնօրեն, ռեժիսոր Նայջել Օսբորնը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և ՀԿ-ների ներկայացուցիչներ, ուսանողներ, հետազոտողներ, փորձագետներ: |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
10:30-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր. մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով։ Բանախոսներ՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյան, «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ վարչության անդամ Գեղամ Միքայելյան, «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյան: |
V |
|
11:00-ին |
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում |
կկայանա ասուլիս՝ նվիրված հայագիտական միջազգային երրորդ մրցույթի մեկնարկին: Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան և Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը կամփոփեն հայագիտության ակադեմիկոս Ն.Մառի անվան երկրորդ մրցույթի արդյունքներըև կազդարարեն երրորդի սկիզբը: |
|
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝ «Երևանի ժառանգությունը վտանգվա՞ծ է. Կոնդ թաղամասի ճակատագիրը» թեմայով։ Բանախոսներ՝ ճարտարապետ, «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Սևադա Պետրոսյան, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյան: Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը, ամբողջ ծավալով օտարվելու է։ Փետրվարի 26-ին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է «Կոնդ» թաղամասի իրացման և օտարման մասին: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
14:00-ին |
ՀԳՄ կլոր սրահում |
կկայանա «Գրական տեղեկատու»-ի շնորհանդեսը: Լույս է տեսել Հայաստանի գրողների միության անդամների «Գրական տեղեկատու»-ն։ Մինչ օրս եղել է երեք հրատարակություն՝ 1975-ին, 1981-ին և վերջինը 1986-ին։ Շուրջ քառասուն տարվա դադարից հետո այս հրատարակությունն առանձնանում է նախորդներից իր ընդհանուր ընդգրկուն պատկերով. գրքում ներառված են ոչ միայն Հայաստանում ապրող ստեղծագործողները, այլև՝ սփյուռքահայ և Արցախի գրողների միության անդամները։ Հրատարակչություն՝ «Վան Արյան», կազմող՝ Էդվարդ Միլիտոնյան, հրատարակության հովանավորն է Թարյան (Մխիթարյան) ընտանիքը: |