Հասարակական

Flyone Armenia-ն մեկնարկում է ամառային ուղղություններով ավիատոմսերի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Flyone Armenia-ն մեկնարկում է ամառային ուղղություններով ավիատոմսերի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Flyone Armenia ավիաընկերությունը հայտարարում է 2024 թվականին ամառային թռիչքային շրջանում մի շարք նոր ուղղություններով ավիատոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, առաջարկվում է նոր, հետաքրքիր ուղղություններ ամառային հանգստի համար դեպի Նիցցա, Բարսելոնա, Տիվատ, Բուրգաս և Դյուսելդորֆ: Նշված ուղղություններով չվերթերը կմեկնարկեն 2024 թվականի մայիս և հունիս ամիսներից։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։ 


Ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լառնակա, Միլան քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Թբիլիսին, Ստամբուլը, Շարմ էլ Շեյխը, Հուրգադան և Քիշնևը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում