Նոր ավիաուղղություններ՝ 2024-ին. մանրամասնում է Քաղավիացիայի կոմիտեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականին դեպի Երևան սպասվում են նոր ավիաուղղություններ. Քաղավիացիայի կոմիտեն ներկայացնում է մանրամասներ՝ նշելով, որ առաջիկայում կվերաբացվի Երևան-Բեռլին-Երևան ուղղությունը, Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղին, ինչպես նաև նախատեսվում է Երևանից դեպի Լիոն և Մարսել ուղղություններով չվերթեր:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին առաջին անգամ ունեցել են Սաուդյան Արաբիայից ավիաընկերություն, որն իրականացրել է թռիչքներ 4-5 ամիս, որից հետո ընդհատել է, սակայն հունիսից նորից կվերսկսի գործունեությունը:

«Առաջիկայում կվերաբացվի Երևան-Բեռլին-Երևան ուղղությունը, Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղին, ինչպես նաև նախատեսվում է Երևանից դեպի Լիոն և Մարսել ուղղություններով չվերթեր։ Ելնելով մեր քննարկումներից և բանակցություններից, առնվազն այսքանն այս պահին կարող եմ վստահ նշել, բայց այլ ուղղությունների մասով ավելի վստահ կարող ենք հայտնել համապատասխան բոլոր թույլտվությունները ստանալուց հետո։ Նշեմ, որ կան ավիաընկերություններ, որոնք մուտք են գործում շուկա սեզոնով պայմանավորված։ Օրինակ՝ ձմեռն ավելի պասիվ շրջան է համարվում, որոշները դուրս են գալիս և ամռան ակտիվ սեզոնով պայմանավորված՝ նորից վերադառում»,-ասաց նա։

Փայասլյանը նշեց, որ այժմ այդ փուլում են, մարտ ամսից ստանում են հայտեր և հաստատում առաջիկա ուղղությունները։ Նա վստահեցրեց, որ իր նշած ուղղությունները վստահաբար առաջիկա տարում կլինեն։

«Մեր մշտական ուղղությունները, որոնք կան, շարունակում են մնալ, այս պահին չունենք որևիցե ընկերություն, որը դուրս է եկել շուկայից վերջին տարվա ընթացքում։ Ունենք համալրումներ, թռիչքների հաճախականությունների ավելացում, որ կախված է նաև սեզոնի ընթացքից»,-նշեց նա։

Կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ հնարավոր է նոր ավիաընկերություններ նույնպես միանան, քանի որ կան բանակցություններ և մի շարք ավիաընկերությունները սկսել են հարցումներ իրականացնել:

Գայանե Գաբոյան

Հայերեն Español Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ