Քաղաքականություն

Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի լիազորությունները

2 րոպեի ընթերցում

Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը ստորագրել է պատգամավոր Գևորգ Պապոյանի հրաժարականի դիմումը։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԺ կայքում հրապարակված արձանագրությունից։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:

Փետրվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Գևորգ Պապոյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Փետրվարի 16-ին դատարանը որոշեց Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում