Մարտի 5-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:

ԱՆՈՆՍ

05 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

11:00-ին

ԱԺ նիստերի դահլիճում

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

10:00-ին

Dvin Music Hall-ում /Հակոբ Պարոնյան 40/

կանցկացվի «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողով: Միջոցառումը կազմակերպել է Freedom Broker Armenia-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Առաջատար բանախոսները կքննարկեն, թե ինչպես զարգացնել ներքին ներդրողներին, ընկերություններին ներգրավել կապիտալի շուկա, կընդգծեն ֆինանսական ոլորտի զարգացման հիմնական գործոնները, ինչպես նաև մանրամասն կխոսեն Հայաստանում ներդրումային միջավայրի և երկրի կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների մասին։ Բանախոսների թվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության ղեկավարությունը, առաջատար բանկերը, ինչպես նաև հայկական և միջազգային խոշոր ընկերությունների և ներդրումային հիմնադրամների լավագույն աշխատակիցները: Առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովի առանցքային իրադարձություններից մեկը կլինի Freedom Holding Corp.-ի վերլուծաբանների լայնածավալ ուսումնասիրության շնորհանդեսը։ Այն կոչվում է «Հայաստանը ֆոնդային շուկաների համաշխարհային քարտեզի վրա»: Երկիրն արդեն դարձել է ԵԱՏՄ առաջատարներից մեկը՝ բորսաներում առևտրի աճի տեմպերով։ PR պատասխանատու Ռոզա Գրիգորյան, 077303484:

11:00-ին

ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (Գարեգին Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ)

տեղի կունենա դատական նիստ: «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ: Բանն այն է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման ավագանու նիստը քվորում չի ունեցել, ինչը հակասում է օրենսդրական պահանջներին: «Մայր Հայաստան» խմբակցություն

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

«Հովնանյան» բիզնես կենտրոնի 5-րդ հարկում գտնվող «CQ Ampega Investment Lounge»-ում (Հանրապետության 37)

կկայանա ստորագրման պաշտոնական արարողություն: Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերությունը ներդրում է կատարել Formula VC վենչուրային ֆոնդում։ Կենսաթոշակային ֆոնդերի կողմից ներդրումների ծավալը 1 մլն 30 հազար ԱՄՆ դոլար է: Ներդրումային որոշումը կայացվել է ամիսներ տևած մանրակրկիտ հետազոտության արդյունքում, որի ընթացքում գնահատվել են վենչուրային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, առկա ներդրումային պորտֆելի ընկերությունների պոտենցիալը, աճին նպաստող գործոնները, ընդհանուր ռիսկի մակարդակը, սպասվող ներդրումները, ֆոնդի կառուցվածքը և այլ ցուցանիշներ։ Միջոցառմանը ներկա կլինեն «Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա» ընկերության տնօրեն Արման Վարդանյանը, Formula VC ֆոնդի կառավարիչ Կարեն Վարդանյանը և Գրիգոր Հովհաննիսյանը, ինչպես նաև ընկերությունների այլ աշխատակիցներ։ +37493445061(Սոնա):

19:00-ին

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի դահլիճում

տեղի կունենա «Պետական մարմինների դիրքորոշումը և հայ ժողովրդի մասնակցությունը սահմանների պաշտպանության գործում» խորագրով հանդիպումը։ Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը եւ վերջին զարգացումները, «Անվտանգային ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» ՀԿ-ն (Միավորում) նախաձեռնել է միջոցառում, որտեղ կբարձրաձայնվեն հանրության, մասնավորապես ռազմամարզական կառույցների կողմից իրականացված աշխատանքները, ստացված արդյունքները, ինչպես նաև հարաբերությունները պետական մարմինների հետ։ Միջոցառման խոսնակներն են՝ ռազմական փորձագետ եւ ԱՌ Միավորման խորհրդի նախագահ Նարեկ Ներսիսյանը, «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» ՀԿ տնօրեն Արման Պողոսյանը, Միավորման խորհրդի եւ «Հայկական անկախության բանակ» ռազմամարզական կենտրոն» ՀԿ անդամ Մասիս Շիրոյանը: Միջոցառումը կվարի Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը։ 2023թ.-ին Միավորման ջանքերով ընդունվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

Մշակույթ

14:00-ին

ՀԳՄ կլոր սրահում

տեղի կունենա «Բյուրակն» կրթահամալիրի սաների հանդիպումը «Երբ Արցախը պաշարված էր» գրքի հեղինակների հետ։

16:00-ին

Գրականության և արվեստի թանգարանում /Արամի 1/

կբացվի «Կոմիտասի անվան քառյակ-100» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որով և կմերկնարկի լեգենդար քառյակի հոբելյանական միջոցառումների շարքը։ Կցուցադրվեն քառյակի երախտավոր երաժիշտների լուսանկարներ, համերգային ազդագրեր, ծրագրեր և այլ արխիվային նյութեր։ Ցուցադրության բացմանը կհաջորդի Կոմիտասի անվան քառյակի համերգը։

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ