Մարտի 4-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաԵրևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեխոյանի ասուլիսը։ Թեմա. Երևանում թափոնների տեսակավորման ծրագրի արդյունքները, առաջիկա անելիքները։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

Երեխաների պաշտպանության կենտրոնում /Կարապետ Ուլնեցի 64/

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը դրամաշնորհային աջակցություն «Մարդկային անվտանգության ծրագրերի» շրջանակում դրամաշնորհ է տրամադրել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամին։ Ժամը 11:00-ին կկայանա Դրամաշնորհային ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառումն ու համագործակցության հուշագրի պաշտոնական ստորագրումը: Միջոցառման պաշտոնական բացումը կազդարարի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, որին ողջույնի խոսքով կհաջորդեն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական, ինչպես նաև ներկաներ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, ՄԻՊ գրասենյակից, միջազգային և տեղական բարեգործական-ՀԿ-ներից։ Միջոցառման ընթացքում Կենտրոնի երեխաները հանդես կգան ներկայացմամբ։ ՀՕՖ Մարգարիտ Առաքելյան, +374 93 521016:

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում

տեղի կունենա քննարկում՝ «Շահու՞յթ, թե՞ առողջ միջավայր. ի՞նչ է ընտրում պետությունը։ Ինչու՞ են հետապնդվում բնապահպանները» թեմայով: Բանախոսներ՝ «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուրգարյան, էկոլոգ-իրավաբան Նազենի Վարդանյան: Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունները շարունակում են բնապահպանական ակտիվիստների, իրավապաշտպանների դեմ քաղաքացիական հայցեր ներկայացնել դատարան՝ զրպարտության մեղադրանքով:

13։00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

ԹԵՄԱ՝ պարենային անվտանգությունը, գյուղատնտեսական խնդիրներն ու պետական միջոցների վատնումը։

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում