Մարտի 2-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

17:30-ին

Մատենադարանի թանգարանի ընծայաբերման սրահում

տեղի կունենա «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության բացման արարողությունը։ Կներկայացվեն տարբեր տարիների Մատենադարանի խոշոր նվիրատուների ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։ Ցուցադրության ընթացքում տեղի կունենա նաև բարերար Վահե Բադալյանի՝ Մատենադարանին մեծարժեք ձեռագրի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։ Առաջին անգամ Նվիրատուին կշնորհվի «Մատենադարանի բարերար» ոսկե մեդալ։ Այս հանդիսավոր ու նշանակալի իրադարձությամբ մեկնարկում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

14:00-ին

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (Մ.Խորենացու 15)

տեղի կունենա«reArmenia 3.0»խորագրով միջոցառում, որի ընթացքում կներկայացվի «ռեԱրմենիա» հարթակի անցյալ տարվա հաշվետվությունը և կներկայացվեն 2024 թվականի զարգացման ուղիները։ «ռեԱրմենիա»-ն առցանց հարթակ է, որի նպատակն է միավորել մարդկանց՝ լուծելու Հայաստանում առկա կամ աշխարհի հայերին առնչվող կարևոր խնդիրներ։ Mariam Vardanyan, հեռ.098 484947

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

13:00-ին

ԵրեւանիՇառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում

տեղի կունենա«Սլավյանսկի բազար 2024»ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։ Նույն օրը,ժամը 14։00-ին՝ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում կհայտարարվի «Սլավյանսկի բազար 2024» մանկական կատարողների հայաստանյան նախընտրական փուլի արդյունքներն ու երիտասարդ կատարողի անունը,ով Հայաստանը կներկայացնի «Սլավյանսկի բազար 2024»-ում: ԼիլիթԵղիազարյան,094 56 18 19:

V

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում