Մարտի 1-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ից

ԱԺ 334 դահլիճում

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00:

Պետական կառույցներ

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաԵրևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանի ասուլիսը։ Թեմա Երևանի լուսավորության արդիականացման աշխատանքները։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

15:00-ին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում /Պետրոս Ադամյան 14/

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրավիրում է լուսաբանելու «Թվային առողջապահության ոլորտում առաջընթացը և ձեռքբերումները» կլոր սեղան-քննարկումը: Քննարկման նպատակն է խթանել համապարփակ և հեռանկարային երկխոսությունը առողջապահության փոխակերպման գործում թվային առողջապահության դերի վերաբերյալ և ներկայացնել վերջին շրջանում Հայաստանում թվային առողջապահության ոլորտում ձեռքբերումները և մարտահրավերները։

18:00-ին

FoodPark by Downtown-ում /Իսակովի 11/

կկայանա «Տիեզերական Հայաստան» երկրի ներուժն ու ապագան թեմատիկ միջոցառումը: Տեղի կունենա. «Մասնագիտությունը՝ տիեզերք» թեմայով պանելային քննարկում, «Տիեզերական Հայաստան» լրագրողական հեռուստապոեմի շնորհանդես, Golden Time միջազգային մրցույթի հաղթող, պատանի ստեղծագործող Աշոտ Թորոսյանի և նկարչուհի Արևիկ Առաքելյանի թեմատիկ կտավների ցուցադրություն, Հանս Ցիմերի ստեղծագործությունների կենդանի կատարում: Միջոցառմանը կմասնակցեն. «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը լրատվական» ծրագրի լրագրող, մեկնաբան, միջոցառման նախաձեռնող Սոնա Թորոսյանը, Հայկական աերոտիեզերական գործակալության հիմնադիր Մհեր Մեհրաբյանը, «AMADEE 24» հայաստանյան նախաձեռնող խմբի անդամ, համակազմակերպիչ Հայկ Ասլանյանը, «Բազումք» գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր Ավետիք Գրիգորյանը, «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի (CSIE) տիեզերական նախագծերի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանը, պաշտոնյաներ, գիտնականներ և այլք: Հանրային կապերի ծառայություն, հեռ. +374 44 207021:

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Ինչո՞ւ է ՊԵԿ-ը ուզում հասանելիություն ստանալ բանկային գաղտնիքին» թեմայով: Բանախոսներ՝ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի անդամ Արմեն Եղիազարյան, փաստաբան Արսեն Սարդարյան: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Մշակույթ

15:00-ին

Հայաստանի նկարիչների միությունում

կկայանա «Գարնանային սալոն 2024» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ