Ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ»-ը չի հանդիսանում ԶՊՄԿ ընկերության բաժնետեր. Պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը չի հանդիսանում ԶՊՄԿ ընկերության բաժնետեր և սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի:

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը ինչպես նախկինում չի հանդիսացել, այնպես էլ ներկայում չի հանդիսանում ԶՊՄԿ Ընկերության բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի։

Սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ոչ ընկերությունը, ոչ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց»,- ասված է ԶՊՄԿ-ի հայտարարության մեջ:

Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հայտարարությունը հետևել է ՀԵՏՔ պարբերականի այն հրապարակմանը, որ 2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնըհայտարարել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված է նաև ռուսական հանքարդյունաբերական «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ն:

Ըստ պարբերականի՝ ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։

Հայերեն English Русский

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

«Սերմից՝ սեղան». կենսաբազմազանությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքում

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները