Հասարակական

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի Սումգայիթի կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված՝ քաղաքի հայ ազգաբնակչության եղեռնը և զանգվածային տեղահանությունը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում