Հանրապետությունում օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից կբարձրանա 5-8 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Մարզերում փետրվարի 26-ի ցերեկը, փետրվարի 27-ի գիշերը Լոռու և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ:
Կարդացեք հոդվածը` Русский