Արտաշատում էլեկտրական շչակ է փորձարկվելու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի Արտաշատ համայնքում փետրվարի 26-ի ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ Արտաշատի բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։