Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) փետրվարի 24-ին ժամը 17:55-ի սահմաններում մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: