Հասարակական

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հստակ կոորդինատներ է ներկայացնում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հստակ կոորդինատներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 24-ին ժամը 12:30-ի սահմաններում կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ՀԱնրապետության պաշտպանության նախարարությունից՝ կից ներկայացնելով արբեջանական դիրքի կոորդինատները՝ 40 °05'31.68" N, 45 ° 52'51.44" E:

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ինժամը 12:45-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում