Տնտեսություն

Ամերիաբանկի ներկայիս ղեկավար թիմը նույնպես շարունակելու է կառավարել բանկը. BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի նախագահի հարցազրույցը

1 րոպեի ընթերցում

Ամերիաբանկի ներկայիս ղեկավար  թիմը նույնպես շարունակելու է կառավարել բանկը. BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի նախագահի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի Ամերիաբանկը կարող է միանալ BOGG միջազգային խմբին։ Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ BOGGֆինանսական խմբի խորհրդի նախագահ Մել Քարվլըբանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այցելել է Հայաստան։

Այցի շրջանակում Մել Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ խոսել է Հայաստանի ներդրումային գրավչության մասին, մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու երկու կողմերի համար դրա կարևորության մասին։

Նա անդրադարձել է նաև գործարքի հաստատման պարագայում ստեղծվող հնարավորություններին՝ նշելով, որ բանկի հաճախորդների համար էլ ավելի մեծ ապահովության և կայունության գրավականներ կստեղծվեն, քանի որ Ամերիան ավելի մեծ բանկային խմբի մաս կկազմի և Խմբի միջոցով ուղիղ հասանելիություն կստանա կապիտալի համաշխարհային շուկաներին:Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ամերիաբանկը շարունակելու է կերտել իր հաջողության պատմությունը` մնալով առաջատար հայկական բանկ իր նույն բրենդով․ «Բանկի ներկայիս ղեկավար թիմը նույնպես շարունակելու է կառավարել բանկը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում