Հասարակական

Գևորգ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է

1 րոպեի ընթերցում

Գևորգ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է

ԵՐԵՎԱՆ,19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանի որոշմամբ՝ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավ և ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին։

Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում: 2023 թվականի հոկտեմբերին Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել էր կալանքը: Մեկ ամիս անց այն փոխարինվել էր տնային կալանքով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում