Մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պետք է լինի մեր երկրի շահը․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը պետության անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝պատասխանելով արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հնարավորությանը վերաբերող հարցին։

«Մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պետք է լինի մեր երկրի շահը: Հիմա մենք մեր երկրի շահերի հետևից ե՞նք գնում արտաքին քաղաքականության մեջ, թե՞ չէ։ Եվ այդ առումով վեկտորի փոփոխության խոսույթը ինձ համար այդքան էլ ընդունելի չէ։

Մեր արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Այս առումով մեր արտաքին բոլոր կապերի մեջ սա է մեր վեկտորը»,- նշեց Փաշինյանը։

Եվրամիության և արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում վարչապետը կարևորում է ոչ միայն նյութական, այլև արժեբանական հարաբերությունները:

Նրա խոսքով՝ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են նախ և առաջ ժողովրդավարության պատճառով:

«Նախ Եվրամիությունը մեզ աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներով, և հետո մենք էլ այստեղ ավելի լավ կսովորենք, թե ժողովրդավարությունը ինչ է, և սրա մասին խոսելն ամոթ չէ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններն առաջին հերթին արժեբանական են։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский 中文

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին