Հասարակական

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորնգի կենտրոնից տեղեկացնում են, որ փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի ևս 4-5 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։

Երևան քաղաքում փետրվարի 17-20-ին, 22-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում