Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ,փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին գերմանացի հրապարակախոս Էվալդ ֆոն Կլեյստի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում: 1999 թվականից դրան սկսեցին մասնակցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչներն ու զինվորականները, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներ։ Ֆորումի շրջանակում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների բազմաթիվ ոչ պաշտոնական և անձնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության ոլորտում նոր նախաձեռնությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում