Հասարակական

ՊՆ-ն հերքում է Բաքվի հաղորդագրությունը սահմանի հյուսիսարևելյան հատվածում հայկական զինված ուժերի կողմից կրակ բացելու մասին

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է Բաքվի հաղորդագրությունը սահմանի հյուսիսարևելյան հատվածում հայկական զինված ուժերի կողմից կրակ բացելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր փետրվարի 12-ին ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներ կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում