Սուբվենցիոն ծրագրերով ռեկորդային ցուցանիշով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել․Սանոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի Հայաստանում ասֆալտապատվել է 210 կիլոմետր, սալարկվել՝ 30 կիլոմետր ճանապարհ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որպես կանոն, ամենամեծ թվով հայտերը ստանում է ճանապարհաշինության վերաբերյալ։

«Դա մի պարզ բացատրություն ունի․ մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է։ Թեև մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, բայց, այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան»,-պարզաբանեց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ ասֆալտապատված և սալարկված հատվածներում գտնվող համայնքներում փոփոխությունները բնակիչների համար էական նշանակություն ունեն՝ սոցիալ-տնտեսական և կենսապայմանների վրա դրական ազդեցությամբ։

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի առումով կառավարության մյուս առաջնահերթություններին՝ նախարարը նախ նշեց, որ առաջարկները ներկայացնում են համայնքները, բայց, դիտարկելով կառավարության կողմից ծրագրերի ֆինանսավորման համամասնությունը, կարելի է պատկերացում կազմել այդ առաջնահերթությունների վերաբերյալ։

Գերատեսչության ղեկավարն առաջին շարքում դասեց մանկապարտեզներն ու խմելու և ոռոգման ջրերի համակարգերը, որոնց ուղղությամբ իրականացվող աշխատանքի ծավալները գերազանցում են նախատեսված միջոցները։

«Միշտ էլ, երբ իրականացնում ենք ավել աշխատանք, կառավարությունը ֆինանսական առումով լուծումը գտնում է»,-հավաստեց Սանոսյանը։

Ըստ նրա՝ համայնքների միավորման արդյունքում մի քանի բնակավայրերին վերաբերող ծրագրերն ընդգրկվում են ընդհանուր փաթեթում, ինչը հնարավորություն է ընձեռել բարձրացնել տեղի աշխատակազմերի կարողությունները։

«Ստացվել է, որ մենք ունենք համայնքներ, որոնց աշխատակազմերը կարողանում են 1 միլիարդանոց կամ 500 միլիոնանոց ծրագրի մրցույթ կազմակերպել, դրա ընթացքը՝ ավարտական ակտերը և այլն, կառավարել։ Սա էլ է կարողություն, որ մեր ծրագրերի իրականացման արդյունքում ձևավորվում է»,-նշեց Սանոսյանը՝ հավելելով, որ ծրագրային կարևոր նպատակներից է եղել նաև համապատասխան կարողությունների ձևավորումը համայնքներում՝ սկսած նախագծի առաջադրանքից, մինչև մրցութային գործընթացներ, պայմանագրերի կնքում, դրանց կառավարում, ֆինանսավորում և այլն։

Հայերեն Español

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը