Հասարակական

Մյասնիկյան պողոտայում մարդատար ավտոմեքենան բախվել է ավտոբուսին. 2 տուժածները հոսպիտալացվել են

1 րոպեի ընթերցում

Մյասնիկյան պողոտայում մարդատար ավտոմեքենան բախվել է ավտոբուսին. 2 տուժածները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 11-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.) և թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս ավտոբուսի ուղևորներից մեկի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում