Հասարակական

Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում հրդեհի տարածումը կանխվել է. ՆԳՆ մամուլի քարտուղար

1 րոպեի ընթերցում

Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում հրդեհի տարածումը կանխվել է. ՆԳՆ մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի դեպքից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ փետրվարի 10-ին ժամը 9։40-ի սահմաններում Ճգնաժամային ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։

«Անմիջապես դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, նաև ոստիկանության ծառայողներ։

Կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը և այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Մեկ հրշեջ և մեկ քաղաքացի ծխահարվել են, որոնց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ քննությունը կպարզի հրդեհի բռնկման պատճառը։

Ըստնախնականտվյալների՝հրդեհէբռնկվել25000քմմակերեսովպահեստի6000քմհատվածում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում