Դատախազությունը ստացել է «Սիներջի»-ի կալանավորված աշխատակիցների հարցով ԱԺ իշխող խմբակցության միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դատախազությունը ստացել է «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների՝ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները փոխելու հարցով ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջնորդությունը:

«Արմենպրես»-ը Դատախազությունից տեղեկացավ. «Դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը»:

Խորհրդարանական ճեպազրույցում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ միջնորդությունն ուղարկվել է: «Մնացածը հընթացս կհասկանանք, իրավական գործընթաց է տեղի ունենում»,-ասաց նա:

Անդրադառնալով միջնորդությունը մերժելու վերաբերյալ խոսակցություններին՝ պատգամավորն ասաց, որ որևէ տեղեկություն ոչ կարող է հաստատել, ոչ հերքել:

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին Էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Ավելի ուշ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, մյուս երեքը կալանավորվել էին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խափանման միջոցը փոխելու հարցով միջնորդություն ներկայացնելը հիմնավորել էր հատկապես նրանով, որ կանայք մանկահասակ երեխաներ ունեն: Իսկ Աշոտ Հովհաննիսյանի առումով խմբակցությունում հաշվի են առել այն հանգամանքը, որ նա իր ոլորտում վաստակաշատ անձնավորություն է: Խմբակցությունում համոզված են, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա:

Հայերեն Español

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ