Հասարակական

ԱԺ-ն ընտրեց ԲԴԽ անդամ և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն  ընտրեց ԲԴԽ անդամ և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել էր 69-ը: Քվեարկությանը մասնակցած բոլոր 69 պատգամավորները կողմ էին քվեարկել ԲԴԽ անդամի պաշտոնում Կարեն Թումանյանի թեկնածությանը: Նրա թեկնածությունը առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Կարեն Թումանյանը, Դատական օրենսգրքի համաձայն, ԱԺ նիստում երդվեց ու ստորագրեց երդման տեքստը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության քվեարկությանը ևս 69 պատգամավոր էր մասնակցել, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել Արթուր Աթաբեկյանի թեկնածությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում