ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Nokia և Ucom ընկերությունների ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության Եվրոպայի բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիչի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էին նաև Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Մխիթար Հայրապետյանը ողջունել է հյուրերին, կարևորել Nokia և Ucom ընկերությունների միջև համագործակցությունը՝ ցանցի արդիականացման և ծառայությունների բարելավման տեսակետից, որը կբարձրացնի շարժական կապի հասանելիությունը և կնպաստի տվյալների փոխանցման արագությանն ու թողունակությանը:

Nokia ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում և մեկնարկը տալ այն նախագծի արդեն իրագործմանը, որը նոր հնարավորություններ կստեղծի որոշ խնդիրների լուծման և մրցակցային դաշտում մարտահրավերների հաղթահարման տեսակետից:

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ այս ամենը շուրջ 1 տարվա հետևողական աշխատանքի արդյունք է և լուրջ ձեռքբերում ընկերության համար:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Nokia և Ucom ընկերությունների միջև առաջիկայում համագործակցության պայմանագիր կստորագրվի:

Նախարարը հաջողություն է մաղթել ընկերություններին նոր մակարդակի գործընկերության ճանապարհին և շեշտել, որ այս համագործակցությունը դրական փոփոխություն կբերի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում՝ նպաստելով ենթակառուցվածքների զարգացմանը:

Հայերեն Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին