Տնտեսություն

Կառավարությունը երկարաձգում է ինտեսիվ այգիների հիմնման պետական ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը երկարաձգում է ինտեսիվ այգիների հիմնման պետական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ,8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը երկարաձգում է ինտեսիվ այգիների ստեղծման համար վարկերի սուբսիդավորման ծրագիրը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ նախորդ հինգ տարիներին արդեն յոթ հազար հեկտարի ինտենսիվ այգիներ հիմնելու պայմանագրեր են կնքվել, որի ներքո գյուղատնտեսության այս ենթաճյուղում ներդրվել է ավելի քան 100 միլիարդ դրամ գումար։

«Ծրագիրը ավարտվում էր 2023 թվականին, և մենք այս որոշմամբ երկարաձգում ենք ծրագրի տևողությունը մինչև 2025 թվականի վերջ՝ միաժամանակ մի քանի փոփոխություններ անելով։

Առաջին հերթին թուլացնում ենք պայմանները և գերնորմատիվային հողերի սուբսիդավորման արտոնությունը վերացնում ենք։ Այսինքն՝ այժմ ֆերմերը հողերից կախված առավելություն չի ստանա, նկատի ունենալով, որ կաթիլային ոռոգման պարագայում ջրի սպառման քանակը նույնն է մնում։

Բացի այդ լավարկել ենք բարձրարժեք հատիկաընդեղենի ֆինանսավորման պայմանները ։ Հիշեցնեմ, որ այստեղ ունենք շատ ցածր ինքնաբավության մակարդակ։ Նաև մի քանի այլ տեխնիկական փոփոխություններ ենք արել, որպեսզի ծրագիրն ավելի սահուն ընթանա»,- եզրափակեց Քերոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում