Կառավարությունը հաստատել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,8 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Չափաքանակը հաստատելուց հիմնվում ենք գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա։ 2023 թվականի դեկտեմբերին ստացել ենք տվյալները, ըստ որոնց, մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 250 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար։

Տեղեկացնեմ, որ 2020 թվականից ենք սկսել քվոտայի տրամադրումը։ 2021 թվականին եղել է 300 տոննայի շրջանակում, 2022-ին և 2023 թվականին եղել է 600 տոննայի շրջանակում։

2024 թվականի հուլիսին գիտությունների ազգային ակադեմիան նոր ուսումնասիրություն կանի հասկանալու համար նոր քվոտայի հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ։ Որոշումը ընդունելուց հետո ձկնորսները կարող են դիմել օրինական որսի քվոտա ստանալու համար»,- ասաց Սիմիդյանը։

Հայերեն Français

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս