Հասարակական

Հրդեհի և զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2 րոպեի ընթերցում

Հրդեհի և զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհի և զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

«ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։ Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին>,- ասված է հաղորդագրության մեջ: ։

Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով):

Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում