Հասարակական

Հանրային քննարկման է ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների պետական օժանդակության ծրագիրը

5 րոպեի ընթերցում

Հանրային քննարկման է ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների պետական օժանդակության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, 2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների անցումային դրույթներով սահմանվել է՝ այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը: Այնուհետև, սահմանված վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը։ Չնայած՝ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը, այդուհանդերձ, բարձրագույն կրթություն չունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ նշված ժամկետում պետք է դադարեցնեին մանկավարժական աշխատանքը։

2023 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում նախաձեռնվել են փոփոխություններ, որոնց համաձայն, եթե բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները մասնակցեն կամավոր ատեստավորմանը և հաղթահարեն ատեստավորված համարվելու շեմը՝ կարող են շարունակել ուսուցչական աշխատանքը։ Հակառակ պարագայում՝ նրանք դադարեցնում են իրենց մանկավարժական գործունեությունը։

Ատեստավորմանը մասնակցել է բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ, որից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվել է ատեստավորված և շարունակում է մանկավարժական գործունեությունը: Նրանք նաև ստանում են վարձատրություն բարձրացված դրույքաչափով ու հավելավճարով՝ համաձայն ատեստավորման արդյունքների։

Այդուհանդերձ, մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը՝ պահպանելով ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որևէ մեկից օգտվելու հնարավորությունը, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալու կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելով՝ սահմանված շեմը հաղթահարելու տարբերակները։

ԿԳՄՍ նախարարությունը մշակել է վերոնշյալ ուսուցիչների օժանդակության ծրագիր, որի նպատակը բարձրագույն կրթություն չունեցող և «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն մանկավարժական աշխատանքը դադարեցված ուսուցիչների հետագա մասնագիտական գործունեության շարունակականությանն աջակցելն է՝ խրախուսելով մասնագիտական զարգացումը և նպաստելով ուսուցիչների թափուր տեղերի համալրմանը։

Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է 2023 թվականին, կարող է.

Կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում կամ շարունակել այն՝ ընդհատված լինելու դեպքում։ Բարձրագույն կրթություն ստանալու համար ծրագրի շահառուի՝ տվյալ կիսամյակի ուսման վարձը կարող է փոխհատուցվել պետության կողմից՝ այդ նպատակով բուհին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում: Հետագա կիսամյակների ուսման վարձի փոխհատուցումը դադարեցվում է, եթե շահառուն չի ապահովում առնվազն 60 % ՄՈԳ կամ դադարեցնում է ուսումնառությունը։

Կամավոր ատեստավորման նպատակով մասնակցել առարկայի իմացության համար սահմանված վերապատրաստմանը: Նախարարությունն օրենսդրության համապատասխան կազմակերպում է վերջիններիս վերապատրաստումը՝ այդ նպատակով պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում։

Նախագծով սահմանվել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու կամ կրթությունը շարունակելու, ինչպես նաև կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար առարկայի իմացության վերապատրաստում անցնելու դիմումների ներկայացման ժամկետը երեք ամիս է՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում