Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՀ կուսակցության մամուլի ծառայությունը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման ԼՀԿ պատգամավոր Հրանտ Այվազյանը։
Ցավակցում ենք մեր թանկագին ընկերոջ ընտանիքին այս ծանր կորստի կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք հոդվածը` Русский