Հասարակական

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում փետրվարի 5-7-ին սպասվում է գետնաբուք

1 րոպեի ընթերցում

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում փետրվարի 5-7-ին սպասվում է գետնաբուք

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 5-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25 մ/վ, 6-ին՝ 30-35 մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ Երևանում փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։

Մարզերում փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25 մ/վ, 6-ին՝ 30-35 մ/վ, 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում