Հասարակական

Նոր Արեշում փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է

1 րոպեի ընթերցում

Նոր Արեշում փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Արեշ փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Ավելի վաղ ՆԳՆ մամուլի խոսնակը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ փետրվարի 5-ին, ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ըստ նախնական տվյալների, 2 տուն է փլուզվել, իսկ հարակից որոշ տներ վնասվել են։

Փլուզված տան փլատակներից 2 տուժած անձ է դուրս բերվել՝ տղամարդ ու կին:

ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումները ներկա պահին շարունակում են աշխատել դեպքի վայրում։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում