Հասարակական

Նոր Արեշ փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից 2 մարդ է դուրս բերվել

1 րոպեի ընթերցում

Նոր Արեշ փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից 2 մարդ է դուրս բերվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից 2 տուժած անձ է դուրս բերվել՝ տղամարդ ու կին․նրանք ողջ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումները ներկա պահին շարունակում են աշխատել դեպքի վայրում։

Աշխատանքներ են տարվում՝ հասկանալու, թե արդյոք կան այլ տուժածներ։

Անդրադառնալով պայթյունի պատճառների վերաբերյալ հարցին՝ Նարեկ Սարգսյանն ասաց, որ դրա մասին այս պահին չեն կարող խոսել։

Ավելի վաղ ՆԳՆ մամուլի խոսնակը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ փետրվարի 5-ին, ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ըստ նախնական տվյալների, 2 տուն է փլուզվել, իսկ հարակից որոշ տներ վնասվել են։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում