Հասարակական

Eurowings ավիաընկերությունն ընդլայնում է ուղղությունները դեպի Գերմանիա

1 րոպեի ընթերցում

Eurowings ավիաընկերությունն ընդլայնում է ուղղությունները դեպի Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Eurowings ավիաընկերությունը մեկնարկում և վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, Բեռլին-Երևան-Բեռլին մեկնարկային չվերթերը կգործարկվեն ս.թ. մայիսի 4-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ:

Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն ս.թ. փետրվարի 12-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթերը կվերսկսվեն ս.թ. մայիսի 2-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում