Տնտեսություն

3 665 972 դրամ՝ Հայ Մայրերին․ Քաղցկեղի դեմ պայքարի ամսում՝ փետրվարին, Մի դրամի ուժը կուղղվի Ժպիտների քաղաքին

4 րոպեի ընթերցում

3 665 972 դրամ՝ Հայ Մայրերին․ Քաղցկեղի դեմ պայքարի ամսում՝ փետրվարին, Մի դրամի ուժը կուղղվի Ժպիտների քաղաքին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ը և Իդրամը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունվար ամսվա ծրագիրը։ Կուտակված «մի դրամները»՝ 3 665 972 դրամ, ուղղվել են «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։

«Մի դրամի ուժն» այս անգամ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն հիմնադրամին, այլև անմիջապես շահառուներին․ «Հայ մայրեր» հիմնադրամի 20 շահառու ստացել է 50.000-ական դրամի չափով idplus նվեր քարտեր, որոնցով նրանք կկարողանան գնումներ կատարել բոլոր այն կետերում, ուր կա Idram&IDBank հավելվածով վճարման հնարավորություն, այսինքն՝ շուրջ 20․000 կետերում։

Իդրամի և IDBank-ի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության փետրվար ամսվա «մի դրամներն» ուղղվելու են «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու նպատակով։

IDBank-ի և Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ քաղցկեղ ունեցող երեխաներին աջակցությունը ընկերությունների մշտական ուշադրության կենտրոնում է․

«Քանի որ փետրվարը քաղցկեղի դեմ պայքարի ամիս է համարվում, որոշեցինք հենց հիմա ևս մեկ անգամ լինել նրանց կողքին ու ևս մեկ անգամ հիշեցնել, որ քաղցկեղը դատավճիռ չէ։ Կարևոր է յուրաքանչյուրիս վստահությունն ու լավատեսությունը, և, իհարկե, գիտակցումը, որ անգամ փոքր ներդրումով կարելի է մեծ խնդիրներ լուծել։ Վճարելով Idram&IDBank հավելվածով՝ մեր օգտատերերը ևս անուղղակիորեն մասնակցում են բարի գործին և նպաստում, որ ամսվա վերջում ավելի մեծ գումար փոխանցվի մեր շահառուներին», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Էսթեր Դեմիրճյանի խոսքով՝ նրանք չափազանց բարձր են գնահատում արդեն ավանդույթ դարձած համագործակցությունը IDBank-ի և Idram-ի հետ՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում։ «Հազարավոր մարդկանց մասնակցությունը այս նախաձեռնությամբ վերածվում է մեծ նվիրատվության՝ աջակցելով Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և երիտասարդներին։ Հենց բազմաթիվ մարդկանց մասնակցության, IDBank-ի և Idram-ի նման նախաձեռնությունների շնորհիվ է, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի հարյուրավոր շահառուները ստանում են Հայաստանում հասանելի լավագույն բուժումը՝ առանց «մի դրամ» ծախսելու։ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն անչափ շնորհակալ է IDBank-ին և Idram-ին՝ շարունակաբար քաղցկեղի դեմ պայքարող երեխաների և երիտասարդների կողքին լինելու համար», - ասել է Էսթեր Դեմիրճյանը։

Բարի կամքի դեսպան դառնալը հեշտ է և ոչ մի ավել դրամ չի պահանջում։ Պարզապես պետք է կատարել Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Տնտեսություն

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում