Կայացել է Շիրակի մարզի սամբոյի 2024 թվականի պատանեկան առաջնությունը

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու համալիր մարզադպրոցում փետրվարի 4-ին կայացել է Շիրակի մարզի սամբոյի 2024 թվականի պատանեկան առաջնությունը։ Մասնակիցները Շիրակի մարզում գործող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունների սաներն են եղել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցումներն անցկացվել են 53 կգ, 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ և 98 կգ ու դրանից բարձր քաշային կարգերում։

Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից սահմանված հավաստագրերով և մեդալներով։

Որպես Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչ՝ միջոցառմանը ներկա է եղել մարզաձևի հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը։

Մրցումների արդյունքներով համալրված Շիրակի մարզի սամբոյի հավաքական թիմը կմասնակցի մարտի 2-3-ը Երևանում անցկացվելիք Հայաստանի պատանեկան առաջնությանը։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում