ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության ապահովման ծրագրի շահառուները աշխատավարձ ու կրթաթոշակ կստանան․փոխնախարարը մանրամասնում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, պրակտիկա և աշխատանք, ինչպես նաև՝ աշխատանք-մասնագիտական ուսուցում և պրակտիկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 2-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։

ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը մանրամասնել է, որ բոլոր բաղադրիչների դեպքում էլ նախատեսված է նաև հարկերի փոխհատուցում։

«Հիմնական պահանջը դա աշխատանք գտնելու ցանկությունն է և մեկ ամսվա ընթացքում որևէ տեղ աշխատող չհանդիսանալը»,-ներկայացրել է փոխնախարարը՝ հավելելով, որ ծրագրում ընդգրկվելու համար գործատուները և ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության որևէ գրասենյակ։

«Այնուհետև հարցազրույց կիրականացվի ապագա աշխատանք գտնողների համար, որտեղ մարդիկ կնշեն թե իրենց նախապատվությունը, թե մասնագիտական փորձը։Դրա վերաբերյալ տեղեկատվությունն արդեն կտրամադրվի գործատուին՝ ըստ համապատասխան պահանջների»,-պարզաբանել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գործատուն հարցազրույց կիրականացնի նախընտրած թեկնածուի հետ, որից հետո նախարարության աշխատակիցների հետ կքննարկի և կհայտնի աջակցության ծրագրի երեք տարբերակներից որևէ մեկի ընտրության մասին։

Ծրագրի առանձնահատկություններից է, որ գործատուն կրթական բաղադրիչն ընտրելու դեպքում, ինքը կորոշի, թե որ ուսումնական հաստատություն սովորի թեկնածուն, ինչ գիտելիքներ են անհրաժեշտ, իսկ դասընթացի տևողությունը մինչև 6 ամսի կկազմի։

Ըստ փոխնախարարի՝ ծրագրի բոլոր բաղադրիչների դեպքում՝ սահմանված են վճարի որոշակի չափեր։

«Ուսուցման ժամանակահատվածում կրթաթոշակ է տրամադրվում՝ խոսքը 50 հազար դրամի մասին է և մինչև 50 հազար դրամի փոխհատուցումը՝ ուսման վարձը։ Պրակտիկայի պարագայում երեք ամիս վճարվելու է 165 հազար դրամ, որը գործատուին կտրամադրվելու»,-ասել է Սարգսյանը՝ պարզաբանելով, որ այդ գումարը ներառում է նաև հարկերը և այն որպես աշխատավարձ կվճարվի պրակտիկա անցնող ԼՂ հայրենակցին։ Այնուհետև հավելյալ կտրվի նաև հարկերի փոխհատուցում։

Ուսուցման և պրակտիկայի բաղադրիչի ընտրության դեպքում էլ կվճարվի և կրթաթոշակ, և ուսման վարձ, և աշխատավարձ եռամսյա պրակտիկայի համար։

Սարգսյանը հայտնել է, որ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները շարունակական աշխատանք են տանում գործատուների հետ, իսկ նախարարության աջակցությամբ արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված 1010 մարդ է աշխատանքի տեղավորվել։

Հայերեն Español

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ