Հասարակական

Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

1 րոպեի ընթերցում

Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները։

Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին Էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովանեսյանը և այլ անձինք։ Ավելի ուշ Աշոտ Հովհանեսյանն ու Անի Գևորգյանը կալանավորվել են։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում