Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս համաշխարհային մակարդակով երկրներն առերեսվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացին։

ՆԳ նախարարը հատկանշական է համարում այն, որ հատկապես վերջին տարիներին համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության աշխարհագրությունը՝ տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ։

Այս համատեքստում Ղազարյանը նշեց, որ ներքին գործերի նախարարությունը ակտիվորեն ներգրավված է թմրամիջոցների առցանց շրջանառության դեմ պայքարում՝ ուժեղացված տեխնոլոգիական կարողությունների, հետախուզական տեղեկատվության փոխանակման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով։

«Նախորդ տարի նախարարությունը միացել է սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոնվենցիային, որը նոր շունչ կհաղորդի և կնպաստի երկրների միջև համագործակցության խորացմանը, տվյալների, փորձառության փոխանակմանը։

Ոստիկանության բարեփոխման շրջանակներում փոփոխություններ են տեղի ունենում նաև քրեական ոստիկանությունում, որը թույլ կտա էլի ավելի հզորացնել մեր կարողություններն այս ոլորտում։

Ինչպես տեղյակ եք, անցած տարի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի՝գրանցելով նկատելի արդյունքներ, սակայն շրջանառության ծավալները դեռևս զգալի են, ուստի այսօր առավել, քան երբևէ, ոչ միայն միջազգային, այլև ներպետական մակարդակում կարևոր է ապահովել միջգերատեսչական սերտ և արդյունավետ համագործակցությունը»,-ընդգծեց Ղազարյանը։

ՆԳ նախարարը նշեց նաև, որ այս ոլորտում իրավական առումով 2003 թվականին նմանատիպ հանձնաժողով ձևավորված է եղել, սակայն տարիներ շարունակ չի երաշխավորել դրա պրակտիկ, ինչպես նաև կայուն գործունեությունը, ինչն ակնհայտորեն համահունչ չի կարող լինել ժամանակակից իրավիճակին, մարտահրավերներին, պրակտիկ աշխատանքի օպերատիվությանը։

«Հաշվի առնելով նշվածը և ի կատարումը վարչապետի հանձնարարականի՝ ներկայացված նախագծով առաջարկվում է ներքին գործերի նախարարության գլխավորությամբ ստեղծել միջգերատեսչական աշխատանքային լիովին նոր հանձնաժողով, որը կնպաստի այս ոլորտում հսկողության ուժեղացմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, կանխարգելման բնագավառում պետական լիազոր մարմինների կողմից իրականացվող գործունեության համակարգմանը՝ ապահովելով ամենօրյա համագործակցություն նշված մարմինների միջև, ինչպես նաև կաջակցի թմրամիջոցների շրջանառության նկատմամբ հսկողության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ միջազգային պարտավորությունների կատարմանը։

Կարևոր է նաև, որ հանձնաժողովի իրավասության շրջանակներում հանձնաժողովը ոչ միայն կենտրոնանալու է հանրային անվտանգության հարցերի, ընդհանուր շրջանառության պատկերի, ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների վրա, այլ նաև թիրախում է պահելու հանրային առողջապահության հետ փոխկապակցված հարցերը»,-եզրափակեց Ղազարյանը:

Հայերեն English

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը

Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին

Հայաստանի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակին

Հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով նոր զոհերի մասին

Հունաստանում իրար են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ

Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի