ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Կարմեն» ներկայացմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերային ներկայացմանը։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: