«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Նախիջևանում տեղի ունեցող գործընթացներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Նախիջևանում տեղի ունեցող գործընթացներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադարձում նշված է. «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը իր կարգավիճակով և աշխարհագրական դիրքով մշտապես մեծ կարևորություն է ունեցել ադրբեջանական իշխանական ընտրանու համար, հետևապես Նախիջևանի քաղաքատնտեսական առաջնորդության և փոխվասալության խնդիրը ներքաղաքական գլխավոր իրողություններից մեկն է։

27 տարի փաստացի Նախիջևանը ղեկավարել է Վասիֆ Թալիբովը, ով 2022 թ․ հեռացվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնից։ 27 տարիների ընթացքում Նախիջևանը փակ գոտի է եղել ոչ միայն արտաքին աշխարհի համար, այլև շարքային ադրբեջանցու՝ ծառայելով որպես բռնատիրության լավագույն փորձի ձևավորման յուրահատուկ լաբորատորիա: Նախիջևանը, որպես ֆեոդալական կալվածք, Իլհամ Ալիևը որոշեց այս անգամ դնել ուղղահայաց կառավարման տակ՝ անվտանգային կառույցների խիստ վերահսկողության ներքո, սակայն ոչ թե բացահայտ, այլ վասալական ստորակարգության սկզբունքի համաձայն՝ հիշյալ կառույցների հետ սերտորեն փոխկապակցված անձանց բաժնետիրության «թափանցիկ» օրինականության միջոցով։ Նման քաղաքատնտեսական «կենտրոնացման» միտումները կարծես համապատասխանում են Նախիջևանի ինքնավարության կարգավիճակը վերացնելու այն քաղաքական ձգտումներին, որոնք տարբեր խոսափողներով հնչում են Ադրբեջանում։

Նախիջևանի՝ ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամարդման խնդիրը օրգանապես կապված է 1921 թ․ Մոսկվայի ռուս-թուրքական, և Կարսի՝ թուրք-անդրկովկասյան պայմանագրերի և դրանց հիմքով ձեռք բերված քաղաքական կարգավորումների հետ։ Ուստի, Նախիջևանի կարգավիճակի լուծարումը կարող է համարվել վերոնշյալ պայմանագրերի միակողմանի խախտում։ Նման աշխարհաքաղաքական կարևորության խնդրի նկատմամբ ադրբեջանական ձգտումներին համապատասխան լեգիտիմություն հաղորդելու ճանապարհին իշխող վարչակազմը իրականացնում է ինչպես համապատասխան պատմույթի, այն է՝ հանրային պահանջի ձևավորման գործընթաց, այնպես էլ քաղաքատնտեսական կենտրոնացման, այսինքն՝ նախիջևանյան ավանդական կլանին կերակրատաշտից հեռացնելու և այդ կերակրատաշտի շահառուներին անմիջապես քաղաքական-ուժային կենտրոնին ուղղահայաց կերպով կապելու և ենթարկեցնելու բազմաբովանդակ քաղաքականություն։

Սա է ողջ ճշմարտությունը այն գործընթացների մասին, որոնք ընթանում են հայաթափված, էթնոցիդի ենթարկված և մեկ դար առաջ ընթացիկ քաղաքական նպատակահարմարությամբ, սակայն անարդարացիորեն Ադրբեջանի վերահսկողության տակ դրված հայկական Նախիջևանի շուրջ»։

Հայերեն English Français Русский

Մարթա Կոսը հայտնել է, որ Մոլդովայի քաղաքացիներին ցուցաբերվող եվրոպական աջակցությունը համերաշխության դրսևորում է. Moldpres

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն Անթալիայում հանդիպել է Ֆիջիի գործընկերոջ հետ

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին

Վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունն Անթալիայում մեկնարկած COP 31-ին

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար. ծրագրի մանրամասները

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Պուտինը և Լուկաշենկոն մոտ 4 ժամ բանակցություններ են վարել ՀԱՊԿ-ի նստաշրջանի նախօրյակին