Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդն ու Քենթրբերիի արքեպիսկոպոսը անդրադարձել են ԼՂ-ի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին

1 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդն ու Քենթրբերիի արքեպիսկոպոսը անդրադարձել են ԼՂ-ի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ կատարած հայրապետական այցի շրջանակներում հանդիպել է Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած խնդիրներին, գերիների վերադարձման, ԼՂ-ի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում